«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

2013. Լեռնային Ղարաբաղի հիմնահարց. Ադրբեջանը չի ընդունում ստատուս քվոյի պահպանումը

2013. Լեռնային Ղարաբաղի հիմնահարց. Ադրբեջանը չի ընդունում ստատուս քվոյի պահպանումը
19.12.2012 | 16:07

«Ես վստահ եմ, որ հաջորդ տարի մենք կրկնապատկելու, անգամ եռապատկելու ենք մեր ջանքերը, որ հայկական ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, որպեսզի պահպանվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա է մեր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ: Նրանք պետք է ապրեն արժանապատվորեն որպես Ադրբեջանի լոյալ քաղաքացիներ` ազատ և ինքնիշխան Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Բրյուսելում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստում: Նախարարը հաստատել է պաշտոնական Բաքվի համոզմունքը, որ խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը հակամարտության գոտու անփոփոխ իրադրությունն է: «Գոյություն ունեցող ստատուս քվոն մեզ համար անընդունելի է: Մենք պետք է առաջ շարժվենք և այնպիսի շրջադարձային կետի հասնենք, որը տարածաշրջանին ավելի մեծ կայունություն, կանխատեսելիություն և, եթե կուզեք, բարգավաճում կպարգևի: Ես համաձայն եմ նաև այն մոտեցմանը, որ առկա իրավիճակը գրեթե անհեթեթ է, դրա հետևանքով տուժում են բոլորը: Մենք պետք է ձգտենք մի իրավիճակի, երբ շահեկան դիրքում կհայտնվեն բոլոր կողմերը»,-կարծում է Էլմար Մամեդյարովը:

Ըստ Եվրամիության ներկայացուցիչների` հարկավոր է խուսափել այն կացությունից, որը ստեղծվեց բանակցային սեղանի շուրջ 2012-ին: «Սա դժվարին տարի էր Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման համար: Նման հակամարտությունը տեղ չպիտի ունենա այդ տարածաշրջանում և պարզապես անընդունելի է, հակասում է մեր դավանած բոլոր արժեքներին: Նման հակամարտության գոյությունը հարվածում է ինտեգրման, զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերում մեծ ներդրումներ ներգրավելու քաղաքականությանը: Մենք ակնհայտորեն հիասթափված ենք, որ բանակցային գործընթացն այդպես էլ չի հանգեցրել վերջնական լուծման»,- նիստի ավարտին հայտարարել է ԵՄ նախագահող երկրի` Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կազակու-Մարգուլիսը: Այնուհանդերձ, նա բանակցային ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում. «ԵՄ տեսակետը մնում է անփոփոխ: Կողմերի միջև բանակցությունների անցկացման մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է: Մեր նպատակն է պարզել` կարո՞ղ ենք անել ավելին` աջակցելու միջնորդների աշխատանքին և կողմերի փոխվստահության ձևավորմանը: Մենք պետք է ամեն ինչ անենք Մինսկի խմբի արդյունավետության մեծացման համար»:

Դիտվել է՝ 2375

Մեկնաբանություններ